Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում իրեն ուղղակի անթույլատրելի է պահում ՝ շարունակաբար զենք մատակարարելով Ադրբեջանին։ Սա պարզապես ավելի է թունավորելու հայ-ռուսական հարաբերությունները։ Կրեմլում պետք է հասկանան, որ ժամանակի ընթացքում հայկական կողմից հնչող քննադատություններն աճելու են, իսկ Հայաստանին մեղադրելու հիմքեր Ռուսաստանն այլևս չի ունենալու։ Ռուսաստանը պետք է կողմնորոշվի, թե իր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններն ինչպես պետք է կառուցել, որովհետև այս տեմպերով նա կկորցնի Հայաստանը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան  Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ռուսական ժամանակակից զինատեսակների հերթական խմբաքանակն Ադրբեջան առաքելու հերթական գործարքին։

«Հատկապես ապրիլյան  պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն լարվածություն ստեղծվեց, այլ նաև ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում արգելակում նկատվեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Պատահական չէր, որ շաբաթներ առաջ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը բավական անակնկալ այց կատարեց Բաքու։ Բնականաբար, երկկողմ քննարկումների հիմնական թեման եղել է սպառազինությունների մատակարարման շարունակականությունը։ Ես սա համարում եմ վերին սաստիճանի վտանգավոր նշան»,- ասաց մեր զրուցակիցը։

Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն արդեն խելահեղության է վերածվում՝ ոչ միայն Ուկրաինայի, այլ  նաև սեփական դաշնակիցների մասով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել