ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Դեպքը տեղի էր ունեցել այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 07։50-ի սահմաններում :Ford մակնիշի 34 QF 395 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 39-ամյա Արկադի Գեւորգյանը Բագրատունյաց փողոցում՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի՝ մորն ու դստերը:

Ըստ քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցման, նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 19-ին` ժամը 08:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց և Ս.Տարոնցի փողոցների խաչմերուկում «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ Մ.Ղազարյանին՝ ծնված 1973թ., և նրա հետ գտնվող 9-ամյա երեխային, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից Մ.Ղազարյանը տեղում մահացել է, իսկ երեխան տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

Հ.Գ. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել