Tert.am-ը գրում է.

Պառլամենտական կառավարման մոդելների երկրներում նախագահն այն մարդն է, ում վրա  դրված է բալանսավորման խնդիրը, ով կարողանում է բալանսավորել և հարթել  կոնֆլիկտային խնդիրները, միգուցե նախաձեռնել բանակցություններ, փորձել ինչ-որ չափով խաղաղության մթնոլորտ ստեղծել: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

Նա կարծիք է հայտնել, որ պառլամենտական երկրի նախագահը պետք է քաղաքական հայտարարություններով կամ կոչերով հանրության հետ երկխոսության մեջ լինի: «Իմ պատկերացմամբ, նախագահի  պաշտոնն այնպիսինն է, որ միգուցե մի քանի ամիս կամ երկար ժամանակ անունը ոչ մեկը չի էլ լսի, չի էլ հիշի, բայց կան դեպքեր, որոնց ժամանակ նախագահը հայտնվում է, միջամտում է, որևէ քայլ է անում, որը փորձում է իրավիճակը շտկել և հանրապետությունում ձևավորում է այդ խաղաղության մթնոլորտը: Խաղաղությունը ոչ թե միայն իրար ծեծելը բացառելն է, այլ այն կոնֆլիկտային իրավիճակից, շահերի բախումից խուսափելն է, որտեղ կա զարգացում, որը կարող է բերել ճգնաժամերի»:

Դրա հետ մեկտեղ, ըստ Թևան Պողոսյանի, պառլամենտական կառավարման մոդելի երկրի նախագահը պետք է միջազգային ասպարեզում կարողանա իր երկրի համար գործողություններ կատարել, հարաբերություններ հարթել, դիվանագիտություն վարել, դա արդեն կախված է անձից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել