«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երգիչ Սպիտակցի Հայկոն եւ նրա կինն իրենց լավ են զգում: Հունվարի 18-ին, նրանք վթարի էին ենթարկվել: Armtimes.com-ի հետ զրույցում երգիչը ներկայացրել է պատահարի մանրամասները:

«Մեքենայով առեւտրից էինք գալիս: Թեքվեցի, որ մտնեմ մեր թաղամաս: Դիմացից մեքենա դուրս եկավ, աղջիկ էր վարորդը, հորիզոնական փողոցի վարորդը նրան չզիջեց, ճանապարհը նրանն էր: Ես կանգնած էի, ձախ թարթիչը միացրել էի, որ արդեն մտնեի շենքի բակ: Կանգնած սպասում էի, որ ճանապարհն ազատվի. նրանք անցնեն՝ ես մտնեմ: Մեկը մեկին չզիջեց, բախվեցին իրար, ու երկուսով սողալով եկան բախվեցին իմ մեքենային: Կարեւորը, որ մարդու բան չի եղել: Վարորդներից մեկը կին էր, ես իջա, ասացի տեսնեմ՝ արդյոք բան չի պատահել, օգնություն ցույց տամ, բայց լավ էր, փառք Աստծու, ոչ մի բան չեղավ, մեքենան էր վնասվել»,-պատմեց նա:

Այդ իրավիճակում կին վարորդն իրեն չի կորցրել: Երբ ճանաչել է երգչին, նրա հետ լուսանկարվելու ցանկություն է հայտնել:

«Ասաց՝ Դուք Հայկոն չե՞ք, այնպես կուզենայի սելֆի անել Ձեզ հետ: Ասացի՝ թող այս իրավիճակն անցնի, նոր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդպես էլ սելֆի չեն արել, քանի որ անհարմար է զգացել այդ իրավիճակում լուսանկարվել:

Ինչ վերաբերում է մեքենային, ապա Սպիտակցի Հայկոն ասում է, որ այն վերանորոգելու համար բավական մեծ գումար կպահանջվի՝ մոտ կես մլն դրամ: Ինչպես նա նշում է, Range Rover Sport-ը թանկարժեք մեքենա է, եւ դրա մասերն էլ թանկ արժեն»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի՝ 19.01.18թ. համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել