Bravo.am-ը գրում է.

Այս տարի մի շարք ընտանիքներում առաջին անգամ կլսվի երեխայի ճիչը, շատերն էլ երկրորդ կամ երրորդ անգամ կվայելեն ծնող դառնալու հաճույքը: BRAVO.am-ն առանձնացրել եւ ներկայացնում է այն հայտնի ընտանիքները, որոնցում այս տարի համալրում է սպասվում:

Картинки по запросу


Անաիս Սարդարյանը վայելում է հղիության վերջին ամիսները: Դերասանուհին շուտով առաջին անգամ կմայրանա: Թեեւ Անաիսն իր հղիության մասին որեւէ մեկնաբանություն չի ցանկանում տալ, բայց օրեցօր կլորացող նրա փորիկը դրա ակնհայտ ապացույցն է:):

Картинки по запросу


Փետրվարին դերասան Իշխան Ղարիբյանը երրորդ անգամ հայր կդառնա: Դերասանուհի Թեհմինե Խաչատրյանն ամուսնուն որդի կպարգեւի: Զույգն արդեն որոշել է փոքրիկի անունը.«Որդուս հաստատ հայրիկիս անունն ենք տալու՝ Վահե: Ոչ թե մտածում եմ, որ թոռներն անպայման պետք է տատիկ-պապիկների անուններն ունենան, այլ ուզում եմ՝ տղաս անպայման մեծանա ու նման լինի պապայիս, քանի որ նրա նման պարկեշտ մարդ ես չեմ տեսել»,-ասել է Իշխանը:

Картинки по запросу


«Hayway» խմբի մեներգչուհի Արփիի ու հարվածային գործիքներ նվագող Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքում եւս համալրում է սպասվում: Երգչուհին մեզ հետ զրույցում պատմել է, որ ուրախալի լուրն առաջինն ամուսնուն է հայտնել: Զույգն արդեն գիտի ապագա երեխայի սեռը`Արեւիկը եղբայր կունենա:):

Картинки по запросу

Ֆելիքս Խաչատրյանի կինը` Գոհար Պարույրյանը, BRAVO.am-ի հետ զրույցում ասել էր, որ փոքր-ինչ վախեցած է ամուսնուն հայտնել իր հղիության մասին, սակայն երեխա ունենալու լուրն անչափ երջանկացրել է հաղորդավար-ռեփերին: Վերջերս էլ հայտնել ենք, որ զույգի առաջնեկը տղա է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել