Aysor.am-ը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ զարմացավ գնաճի վերաբերյալ պատգամավորների հարցերից։

«Էդ որ ասում եք՝ 2.5 տոկոս գնաճ։ Էդ ո՞ր գինն ա չոքել մեր դռանը», - ժպտալով հայտարարեց Կարապետյանը՝ պատասխանելով գնաճի, թանկացումների վերաբերյալ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցերին։

Կառավարության ղեկավարն ասաց, որ Հայաստանն ունի արտաքին վարկերի պարտավորություններ, տնտեսությունը զարգացնելու խնդիր ու լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն։

«Մենք քննարկել ենք այն բոլոր տարբերակները, որոնք մինիմալ բեռ են ստեղծում մեր քաղաքացու բիզնեսի համար։ Եթե այստեղ չանեինք, մեկ այլ տեղ պետք է անեինք», - հայտարարեց Կարապետյանը։

Նրա խոսքով, խնդիրը առաջանալու է գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կառավարությունը մտադիր է լուծումներ տալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել