««Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ տվյալներ են հայտնի դարձել հունվարի 8-ին Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթա­րի հերոսի՝ Երևանի ավագանու նախկին անդամ, «Ճվճըվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի որդի Սարգիս Վարդանյանի և նրա եղբոր քաջագործությունների մասին: Պարզվում՝ նախորդ տարվա ընթացքում Սերժ և Սարգիս Վարդանյանները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու արդյունքում ավելի քան 15 հազար դոլարի տուգանք են «վաստակել»: Ու այդ բոլոր տուգանքները վճարել է նրանց պապը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձեց պարզել տեղեկությունը, սակայն ոստիկանությունից հրա­ժարվեցին պատասխանվել՝ նշելով, որ դրանք անձնական տվալներ են և հրապարակման ենթակա չեն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել