Panorama.am-ը գրում է.

Սրտանոթային հիվանդների դիմելիությունը սրտաբաններին՝ պայմանավորված այս տարվա ձմռան անոմալ տաք եղանակով, ավելացել է: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինե Օրդյանը նշեց, որ դեկտեմբերից սկսած հանրապետությունում ավելացել է ինսուլտների և սրտամկանի ինֆարկտի, զարկերակային բարձր ճնշում ունեցողների թիվը:

Նրա խոսքով՝ եղանակային փոփոխությունների հետ կապված զարկերակային ճնշումը և ընդհանրապես սիրտ-անոթային հիվանդությունները սրանում են. «Սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար տաք ձմեռը պակաս վտանգավոր չէ: Մեր օրգանիզմը սովոր է, որ աշնանից հետո ցուրտ ձմեռ է գալիս, անոթները պետք է աշխատեն եղանակին համապատասխան: Երբ եղանակն այս ժամանակահատվածում տաք է լինում, օրգանիզմի հարմարվողականության մեխանիզմները խանգարվում են, առաջանում է արյունատար անոթների սպազ: Առողջ մարդկանց համար այս եղանակը, որպես կանոն, խնդիրներ չի ստեղծում, բայց այն մարդիկ, որոնք արդեն սրտանոթային հիվանդություններ կամ դրանց հանդեպ հակվածություն ունեն, պետք է ավելի զգույշ լինեն»,- նշեց սրտաբանը:

Նման եղանակի ժամանակ, ըստ նրա, ընկնում է մարդու դիմադրողականությունը, իսկ եթե  սրտանոթային խնդիրներ, շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ դիմադրողականությունն ընկնում է, ապա գլուխ են բարձրացնում սիրտ-անոթային հիվանդությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել