Tert.am-ը գրում է.

Իրականում, «Ծառուկյան» խմբակցությունը «Ելք»-ից նամակ ստացել է, Գագիկ Ծառուկյանին նամակը չի հասել և չստանալու պատճառը զուտ տեխնիկական է եղել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն` անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրականությանը չի համապատասխանում այն, որ Ծառուկյանը չի ստացել իրենց նամակը` կապված նախագահի իրենց թեկնածուին աջակցելու հետ:

«Վստահեցնում եմ՝  ՀՀ-ում տեղի ունեցող յուրաքանչյուր կարևորագույն գործընթացի հետ կապված անձամբ պարոն Ծառուկյանը տեղեկացված է լինում, այս գործընթացի հետ կապված էլ պարոն Ծառուկյանը մեկնաբանել է Գյումրիում, և լրագրողներին ներկայացրել է մեր դիրքորոշումը՝ տվյալ հիմնախնդրի հետ կապված»,- ասաց Էնֆիաջյանը:

Հարցին` դիրքորոշումն այն է, որ դուք թեկնածու չեք առաջադրում, ընդդիմադիր մյուս թեկնածուին չեք սատարում, հնարավո՞ր է՝ ՀՀԿ-ի թեկնածուին սատարեք, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Ծառուկյան» խմբակցությունը ունի 31 մանդատ «Ելք»-ը` 9, մեր մանդատները միասին վերցրած հավակնություն չունենք: Մի բանի մեջ ներգրավվել, գործընթաց սկսել, որի մեջ դու հավանականություն չունես հաջողություն ունենալու, ի սկզբանե դատապարտված է ձախողման, մենք նման գործընթացի մեջ մտնելու ցանկություն չունենք»,- ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել