Tert.am-ը գրում է.

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը երեկ նշել է 30–ամյակը, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, իսկ ամենահուզիչը, թերևս կնոջ կողմից էր։ Հրանուշը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Մեր համատեղ կյանքի ամեն տարվա հետ ես քեզ ավելի ու ավելի ուժեղ եմ սիրում։ Ես հպարտանու եմ  քեզնով։ Ծնունդդ շնորհավոր, հարազատս։ Միշտ մեզ հետ եղիր»։

Tert.am Life–ի հետ զրույցում Գոռը խոսեց 30–ամյակը չնշելու պատճառի և որդու հետ ճամփորդության մեկնելու մասին։

«Քանի որ այս տարի 30-ամյակս է, որոշել էի մեծ հավաքույթ կազմակերպել, սակայն որոշեցի գնալ ԱՄՆ և ամեն ինչ փոխվեց։ Այսօր գիշերը որդուս հետ մեկնում եմ ԱՄՆ, որոշեցի այս տարի խնջույք չկազմակերպել։ Երեկ կնոջս ու երեխաներիս հետ գնացել էինք Գյումրի, որտեղ ընտանիքիս հետ նշեցինք ծնունդս։ Կարծում եմ` ծնունդս ամենալավը Ամերիկայում կնշեմ»,– ասաց երգիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել