Panorama.am-ը գրում է.

ԱԺ-ում այսօր քննարկման դրվեց «Ծառուկյան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եկամտային հարկի փոփոխությանն է վերաբերում։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել:

Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում հայտնեց, որ առաջարկում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների՝ հունվարի 1-ից փոխված 23 տոկոս եկամտահարկն իջեցնել 21 տոկոսի, իսկ 150 հազարից 300 հազար եկամուտ ունեցողներինը՝ գործող 28-ից իջեցնել 26 տոկոսի:

«Այս փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ գործոններով՝ 2015-ից հետո կառավարությունը թոշակ, աշխատավարձ չի բարձրացնում և միջնաժամկետ ծախսերի ծրագրով ենթադրվում է ևս երեք տարի չի բարձրացնելու: Ստեղծված գնաճը դասակարգային բնույթ չի կրում, այսինքն՝ չի վերաբերում միայն գյուղատնտեսությանը, քանի որ եկամտահարկով չեն գանձվում: Եթե մենք ասում ենք՝ քանի դեռ թոշակ, աշխատավարձ չեք բարձրացնում, ինչը վերաբերում է բոլորին, գործող միջոցը եկամտահարկի նվազեցումն է, որը գնաճի զսպման միակ լուծումն է»,-մանրամասնեց Մելքումյանը՝ շեշտելով, որ պետք է ժողովրդին շանս տալ, որ շնչի։

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ եկամտահարկին պետք է անդրադառնալ արմատական ձևով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել