Wnews.am-ը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ  աշխարհահռչակ երգիչ Ռիկի Մարտինը ամուսնացել է հայկական արմատներ ունեցող նկարիչ Ջոեն Յուզեֆի հետ։

«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեինք, ամուսնական պայմանագիրը և այլն»,-ասել է  Ռիկի Մարտինը:

Երգիչը հայտնել է նաև, որ պատրաստվում է եռօրյա հանդիսություն կազմակերպել, սակայն հարսանիքի անցկացման վայրի մասին մանրամասներ չի հաղորդել:

Նշենք, որ 45-ամյա երգիչը դեռ 2010թ. հայտարարել էր, որ արվամոլ է։ Երգչի ընտրյալը նկարիչ Ջվան Յուսեֆն է։ Վերջինս ունի հայկական արմատներ. նրա հայրը քուրդ է, իսկ մայրը՝ հայ։

Ջվան Հուսեյնը ծնվել է 1984թ. Սիրիայում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա, որտեղ էլ վերջինս սովորել է նկարչություն, իսկ որպես նկարիչ կայացել է Լոնդոնում։

Ջվանի անունը քուրդերենից թարգմանաբար նշանակում է գեղեցիկ, հիասքանչ։

Ռիկի Մարտինն ու Ջվան Յուսեֆը միասին առաջին անգամ հանրությանը ներկայացան Սան Պաուլոյում  amFAR-ի բարեգործական երեկոյին, որից հետո նաեւ Փարիզում կայացած  Balmain Menswear գարուն-ամառ 2017-ի ցուցադրությանը։

Սկզբում Ռիկի Մարտինը սիրահարվել է Ջվանի աշխատանքներին՝ դառնալով դրանց կոլեկցիոներ, իսկ հետո անձամբ ծանոթացել Ջվանի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել