Armtimes.com-ը գրում է.

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Հայոց ցեղասպանությունն անվանել է «վիճելի եւ տեսական հարց»` մեկնաբանելով ընդդիմադիր  Յաիր Լապիդի առաջարկը Քնեսեթում այն պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ, գրում է rusarminfo.ru-ն: 

«Չեմ կարծում, թե մենք պետք է անդրադառնանք հարցի, որը հստակ պատմական, վիճելի եւ տեսական է: Չեմ մտածում, թե այսօր դա կոնկրետ ազդեցություն ունի Իսրայելի դիրքորոշման վրա: Պատմության տեսանկյունից վիճելի շատ հարցեր կան»,- ասել է Ավիգդոր Լիբերմանը RTVI հեռուստաալիքի եթերում: 

Լիբերմանը նաեւ հավելել է, որ Իսրայելում հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նաեւ Ադրբեջանի հետ սերտ համագործակցության պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել