ԱՄՆ Կոնգրեսի անդամները պատրաստվում են լսումներ անցկացնել Disney կորպորացիայի կողմից 21 Century Fox մեդիահոլդինգի ձեռքբերման հետ կապված: Օրենսիր մարմնի անդամները Disney-ին մեղադրում են հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ, հայտնում է Recode-ը:

Լսումները նախաձեռնել են Դեմոկրատական կուսակցության անդամները: Դեմոկրատներն արեն հանրապետականներին առաջարկել են լուծել ընկերությունների միջև գործարքի հարցը և պատասխանի են սպասում: «Ես անհանգստացած եմ, որ այդ գործարքը կարող է վնասել ամերիկացի սպառողներին»,- հայտարարել է սենատոր Էմի Քլոբուշարը: Նրա գործընկերները կարծում են, որ մի ընկերության կլանումը մյուսի կողմից կարող է մեդիաոլորտը մի ձեռքում կենտրոնացնել:

Disney-ի կողմից 21 Century Fox-ի գնման մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 14-ին: Հաղորդվում է, որ 52,4 մլրդ դոլարով The Walt Disney Co-ն կստանա 20th Century Fox կինոընկերությունը և Fox հեռուստաստուդիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել