Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայում հերքել են թուրքական թերթերից մեկի տարածած տեղեկությունն այն մասին, որ ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքրա ալ Բաղդադին ձերբակալվել է. հայտնում է RT-ն:

«Այդ տեղեկությունը, ցավոք, կեղծ է:Կոալիցիան դեռ չգիտի ալ Բաղդադիի գտնվելու վայրը»,-ասել են կոլաիցիայում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ՌԴ-ն ԻՊ-ի ղեկավարի ձերբակալման մասին տեղեկությանը չի տիրապետում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել