Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի «ԵԼՔ» և «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկով Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը հատկապես կարևորեց դեռահասների շրջանում տարվող աշխատանքը: 

«Խնդիրն այն է, որ դեռահասների միջավայրում որոշումը, արդյոք իրենց պատվաստում են, թե ոչ, կայացնում են մեծերը, մեծերի հետ աշխատելը չափազանց անշնորհակալ գործ է, ես որպես ձեր դաշնակից մեկ ամիս է՝ զբաղված եմ մասսայականացնելով, թե ինչ բան է հակամարմինը, ինչով է վիրուսը բացիլից տարբերվում, պատվաստանյութը ինչ է … ահավոր վիճակ է»,-ասաց նա: 

Պատգամավորը նշեց, որ ինքն ուսումնասիրել է գրքերն ու ծրագրերը և բացահայտել հետաքրքիր մի բան: «Եթե ընդհանուր կենսաբանության ուսումնական ծրագրում մենք նույն ծավալն ենք հատկացնում ձկներին ու վիրուսներին, ես խնդիր եմ տեսնում այստեղ: Այսինքն, եթե հասուն մարդկանց զգալի մասը մինչ օրս չգիտի, որ դելֆինը ձուկ չէ, սարդը միջատ չէ, իսկ հավը ձուն ածում է առանց աքլորի, դա խնդիր չէ, բայց եթե պատվաստման վերաբերյալ ընդամենը երկու պարբերություն է գրված, այն էլ՝ ընդհանուր բնույթի տեքստեր, ես կարծում եմ՝ միչգերատեսչական կապը պետք է այստեղ աշխատի», -ասաց նա։ 

Արման Սաղաթելյանը նշեց, որ կան սոցիալական կարևորագույն հարցեր՝ վարարտադրողական և սեռական առողջությունը, պատվաստումը, մանրէաբանության, վիրուսաբանության ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք պետք է ունենան համարժեք ծավալ և համապատասխան ձևով դասավանդվեն: 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել