Armsport.am-ը գրում է.

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում ավարտին է մոտենում շախմատի մինչև 16 տարեկան պատանիների օլիմպիադան։

9 տուրից 8-ն արդեն ավարտվել են, գրում է «Chess.am»-ը:

Առաջին հորիզոնականում է Ռուսաստանի թիմը 16 միավորով, 2-րդում Հնդկաստանի կանաչ թիմը 13 միավորով, իսկ 3-րդում՝ Իրանի հավաքականը (12 միավոր):

Հայաստանը ևս 3 թիմի հետ 10 միավորով կիսում է 4-7-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով 4-րդ տեղում է։

Այս պահին շախմատի պատանեկան օլիմպիադայում տեղի է ունենում վերջին տուրը։ Մեծամասնությունն ավարտել է խաղը։ Մերոնք 3-1 հաշվով հաղթել են Մալազիայի թիմին։ Վերջնական արդյունքները հայտնի կդառնան քիչ ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել