Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն այս պահին մտադիր չէ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին նոր պայմանագիր առաջարկել և նրան դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, հայտնում է «Bernabeu Digital»-ը:

Իսպանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է, որ «Ռեալում» վերանայեն իր պամանագրի պայմանները, որը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Ռոնալդուն չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն այժմ իրենից ավելի շատ են վաստակում:

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո սկսել է տարեկան մոտ 50 մլն եվրո վաստակել: Այդուհանդերձ, Ռոնալդուն կարծում է, որ կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակն» իրեն հիմքեր տալիս է ավելի բարձր աշխատավարձի հույսեր ունենալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել