«Իրազեկ և պաշտպանված» սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ամանորի սեղանի ծախսերի մասին, ասաց, որ դա հիմնականում կախված է նրանից, թե քաղաքացիները որքան հյուր են նախատեսել ընդունել:

«Հաշվարկները չի կարող բոլորի վրա տարածվել, քանի որ ընտանիքներ կան, որ նախատեսում են ընդունել 15, 30, 40 կամ 50 հյուր: Այդ պատճառով մենք միջինացված ցուցանիշ ենք վերցնում` 30-40-ը: Այսինքն` տան անդամները և հյուրերը իրար հետ չեն գերազանցում 40-ը»,- ասաց նա  և նշեց, որ որոշակի ապրանքներ կան, որոնք էական ազդեցություն են ունենում ընդհանուր ծախսվող գների վրա և չի բացառվում, որ մարդիկ ալկոհոլային խմիչքների այնպիսի տեսականի ընտրեն, որ միջինից երեք անգամ գերազանցի ծախսերը:

«Թեև մոնիտորինգը դեռ չենք ավարտել, բայց նախորդ տարիների համեմատ կարող եմ ասել, որ առաջնային ապրանքների մի մասը թանկացել է մոտ 15%-ով: Հիմնականում այն ապրանքները, որոնք 15%-ով չեն թանկացել, ընդհանուր գումարի մեջ ցածր տեսակարար կշիռ են կազմում, այսինքն՝ ամանորյա ծախսերի հիմնական բաժնի ծավալը թանկացումը եղել է շատ ավելի բարձր տոկոս»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել