Armsport.am-ը գրում է.

Դեկտեմբերի 15-ին Կատովիցեում (Լեհաստան) անցկացվեց կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը (11 տուր, 22-ական հանդիպում), որին մասնակցեց 1091 շախմատիստ, այդ թվում 72 գրոսմայստեր:

Այս մասին հաղորդել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, 22 հնարավորից վաստակելով 16 միավոր, զբաղեցրեց 14-րդ տեղը: Մեր շախմատիստը մրցաշարի առաջին համարն էր:

Եվրոպայի չեմպիոն դարձավ Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս)՝ 18 միավոր: Երկրորդ տեղում է Լյուկ Մակշեյնը (Անգլիա), երրորդում՝ Պետեր Միխալիկը (Չեխիա)՝ 17.5-ական միավոր:

Դեկտեմբերի 16-ին և 17-ին Կատովիցեում կանցկացվի արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես կգա 1187 շախմատիստ: Այս մրցաշարում Զավեն Անդրիասյանը վարկանիշով 25-րդն է:

Մրցաշարը կանցկացվի 11 տուրով, որից վեցը կխաղացվի այսօր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել