«Վանաձորի ավագանին պատրաստվում է հաստատել 2018 թ. բյուջեն։ Հերթական նիստը հրավիրվել է դեկտեմբերի 20-ին, որը կլինի թերևս տարվա վերջին նիստը: Դատելով բյուջեի վերաբերյալ փաստաթղթից՝ այն եկամուտների գծով կկազմի 234 581 30 հազար դրամ, ծախսերի գծով՝ 239 185 5,0 հազար դրամ, դեֆիցիտը՝ 46042,0 հազար դրամ: Նշենք, որ բյուջեի նախագծի վերաբերյալ նախորդ շաբաթ հանրային բաց լսումներ էին հրավիրվել, առաջարկներ ու փոփոխություններ ներկայացվել: Ավագանու հաջորդ նիստը նշանակված է 2018-ի փետրվարի 1-ին: Մինչ այդ, սակայն, անհայտ է, թե ինչ որոշում կկայացնի կառավարությունը ու կընդառաջի՞ «Լուսավոր Հայաստանի»՝ ավագանու լիազորությունները դադարեցնելու պահանջին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել