«Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի գլխավոր քարտուղար Դանիել Հաննանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև կնքված համաձայնագրին: Հարցին, թե ՀՀ իշխանությունները մշտապես նշում են, թե Հայաստանը կարող է կամուրջ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, արդյո՞ք կա նման հեռանկար, Հաննանը պատասխանել է. «Կարծում եմ, որ ոչ, որովհետև Մաքսային միությունը բացառում է նմանօրինակ հնարավորությունները: Այսինքն` նույն Բրիտանիան որոշել է դուրս գալ, այսպես կոչված, իրենց Մաքսային միությունից հենց այդ պատճառով»: Ինչ վերաբերում է համաձայնագրի արդյունքներին, ըստ Հաննանի. «Այս համաձայնագիրը Ձեզ ոչինչ տալ չի կարողանա, եթե Դուք ներքին փոփոխություններ չիրականացնեք»: Նա նաև նշել է, թե ՀՀ-ն լիովին ազատ չէ իր որոշումներում, այլ կախված է ՌԴ-ից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել