168.am -ը գրում է

Հռոմի միջով հոսող Տիբր գետի ափերին մինչեւ 2018 թվականի ամռանը կսարքավորվեն արհեստական լողափեր: Հանգստի գոտիների ընդհանուր մակերեսը կկազմի 10 հազար քառակուսի մետր: Այդ մասին հայտնել է Իտալիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Վիրջինյա Ռաջին: Լողափերին կտեղավորեն մարզական հարթակներ եւ հանգստի համար նախատեսված այլ ենթակառուցվածք, տեղեկացնում է The Local-ին:

«Տիբրը հատում ո Հռոմը, բայց, ցավոք, ինչպես եւ բազմաթիվ եվրոպական մեգապոլիսների մյուս գետերը, քաղաքի լիարժեք մաս չեն կազմում»,-նշել ո Ռաջին նախագծի շնորհանդեսի ընթացքում:

Լողափի գոտին պլանավորվում է ստեղծել Հռոմի կենտրոնական մասում գտնվող Գուլիելմո Մարկոնիի կամրջի մերձակայքում, քաղաքի հիմնական տեսարժան վայրերից հարավ ընկած շրջանում:

Տիբր գետի ափերը փակ են ավտոտրանսպորտի համար, մեգապոլիսի կենտրոնի սահմաններում դրանց վրա սարքավորված են հեծանվային ճանապարհներ: Ամռանը գետի հարեւանությամբ սովորաբար աշխատում են սեզոնային սրճարաններն ու ռեստորանները:

Վիրջինյա Ռաջին Հռոմի պատմության մեջ առաջին կին քաղաքապետն է: Նա քաղաքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի ամռանը՝ երկրորդ փուլում ձայների 67,15 տոկոսով հաղթանակ տանելով իրա մրցակից Ռոբերտո Ջակետիի նկատմամբ, որը հավաքել էր ձայների 32,85 տոկոսը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել