Panorama.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության է առնելու, թե արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է կատարել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամմադովի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը: Սա կլինի Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի խախտման ընթացակարգի առաջին կիրառումը:

Այս ընթացակարգը, ինչպես ասվում է ՄԻԵԴ հաղորդագրության մեջ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեջ ներկայացվել է 2010թ-ին, որը թույլ է տալիս ԵԽ նախարարների կոմիտեին հարց ուղղել ՄԻԵԴ պարզելու՝ արդյո՞ք երկիրը հրաժարվում է կատարել ՄԻԵԴ վերջնական վճիռը:

ՄԻԵԴ-ը ԵԽ նախարարների կոմիտեի պաշտոնական հարցումը ստացել է դեկտեմբերի 11-ին: Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի խախտման ընթացակարգի հարցը ՄԻԵԴ Մեծ պալատը կքննարկի դատական բարձրագույն կազմով: Նշվում է, որ ԵԽ նախարարների կոմիտեն և բոլոր շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել գրավոր մեկնաբանություններ՝ Մեծ պալատի նախագահի կողմից սահմանված վերջնաժամկետից  առաջ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել