Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի` ԱՄԷ-ի «Ալ Ջազիրա» ակումբի հետ խաղում դաշտ է դուրս եկել հատուկ խաղակոշիկներով:

Դրանց վրա գրված է եղել Ռոնալդուի աղջիկների` Եվա Մարիայի և Ալանա Մարտինայի անունները:

Հիշեցնենք` Ռոնալդուն այդ խաղում դարձել է գոլի հեղինակ` աչքի ընկնելով 53-րդ րոպեին և հավասարեցնելով հանդիպման հաշիվը: Մադրիդյան թիմը հաղթել է 2:1 հաշվով, իսկ հաղթական գոլն իր ակտիվում հեղինակել է ուելսի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել