Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Լևոն Ալթունյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Մայր Հայաստանի գործուն մասնակցությամբ Արցախի առողջապահության ոլորտում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ ընդգծելով, որ ակնկալում է սերտ փոխգործակցության շարունակական ամրապնդում նաև ապագայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել