«Սերժ Սարգսյանը նախօրե­ին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, ըստ էու­թյան, շարունակել է փակ պա­հել ներքաղաքական գլխավոր ինտրիգը՝ 2018 թվականի վարչապետության հարցը: Ավելին՝ Սերժ Սարգսյանն այս անգամ կարծես թե առավել սակավախոս է եղել այդ թեմա­յով՝ ըստ էության էլ ավելի մշուշոտելով հարցը: Միևնույն ժա­մանակ, իհարկե, նա բավա­կանին հստակ է եղել ակնար­կում, որ վարչապետի պաշտո­նում մնալու և աշխատելու Կարեն Կարապետյանի ցան­կությունն ու պատրաստ լինելը դեռևս չեն նշանակում այդպես լինելու, այսինքն՝ այդ պաշտո­նում մնալու գրավական:
 
Սերժ Սարգսյանն, իհարկե, որևէ դժգոհություն չի հայտնել Կարապետյանի վարչապե­տությունից և նրան համարել է թե՛ իր, թե՛ կուսակցության հա­մար լավ վարչապետ և օգտա­կար մարդ, սակայն նշել է, որ վարչապետի հարցը կորոշվի, երբ կգա ժամանակը: Այսինքն՝ միայն մնալու Կարապետյանի ցանկությունն ու պատրաստակամությունը ամենևին որոշիչ չեն: Իհարկե, սա ինք­նին պարզ էր, սակայն հե­տաքրքրական է, որ Սարգսյա­նը գործնականում հայտարա­րում է այդ մասին: Միևնույն ժամանակ, պահելով այդ ինտ­րիգը, Սերժ Սարգսյանը գործնականում առաջացրեց նոր ինտրիգ՝ հեռացած պաշտո­նյաների մասով:
 
Այդ կապակցությամբ հարցը, թերևս, ամենևին պատահա­կան չէր ընդգրկվել  հարցաթերթիկում, և Սերժ Սարգսյանի պատասխանը բավականին խորիմաստ և բազմիմաստ էր: Նա հայտարարեց, թե հարգում է բոլոր նախկին պաշտոնյաներին, որոնք ծառայել են պետությանը, սակայն չի համարում, թե կան անփոխարինելի մարդիկ: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ցանկացած հեռացող պաշտոնյայի վերադարձի հարցը, այսպես ասած, անհատական է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել