Panorama.am-ը գրում է.

«Ազատ Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ Նինոծմինդայի քաղաքային իշխանության 8 պաշտոնյաներ Հայաստանի քաղաքացիներ են: Կուսակցությունը կոչ է անում նրանց զրկել քաղաքացիությունից ու զբաղեցրած պաշտոնից: Այդ պահանջով կուսակցությունը դիմել է Վրաստանի արդարադատության նախարարությանը, Անվտանգության պետական ծառայությանը: Կուսակցությունը պնդում է, որ նրանք խախտել են երկրի Սահմանդրությունը:

Jnews-ի փոխանցմամբ,  հայտարարության մեջ նշված են Սմբատ Կյուրեղյանի, Վաղինակ Արզումանյանի, Արարատ Նանայանի, Սեդա Դարբինյանի, Վաղինակ Ղազարյանի, Գրիգորի Շամիլյանի, Մկրտիչ Նանայանի, Անդրանիկ Մկրտչյանի անունները: Նրանցից վեցն ընտրվել են «Վրացական երազանք»  կուսակցությունից, մեկը՝ «Վրաստանի հայրենասերներ» դաշինիքից, իսկ Արարատ Նանայանը տեղական իշխանության աշխատակից է:   Կուսակցությունը պնդում է, որ նրանց անունները ներառված են եղել Հայաստանի ընտրողների ցուցակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել