Armtimes.com-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մեր ընդհանուր մեծ հաջողությունն է: Քննադատները միշտ շատ են եւ ամեն առիթով, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ, սակայն մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինն իր մեծ ասուլիսի ժամանակ, դեկտեմբերի 14-ին:  

«ԵԱՏՄ-ում ներքին ապրանքաշրջանառությունն աճել է 29 տոկոսով: Մեր մոտ ՀՆԱ-ն աճել է 1,6 տոկոսով, իսկ ԵԱՏՄ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն՝ 1,8 տոկոսով: Դրական առումով փոխվում է նաեւ ապրանքաշրջանառության կառուցվածքը: Բելառուսում արտահանման 1/3-րդը ԵԱՏՄ շուկա է դուրս գալիս, դրանք մեքենաներ եւ սարքավորումներ, ինչպես նաեւ գյուղատնտեսական անպրանքներ են: Բելառուսն իրավունք է ստացել առանց մաքսատուրքերի 24 մլն տոննա նավթ ստանալ, վերամշակել եւ արտահանել այն, իսկ ստացած շահույթն ուղղել իր պետբյուջե: Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է»,- հայտարարել է Պուտինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել