Armsport.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է 3 ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշումը:

«Բերլիներ Դինամոյի» և Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Փիլումյանը, ազգային հավաքական հրավիրված Արմեն Համբարձումյանը և Մոսկվայի «Սարարատի» ու Մ19 ընտրանու խաղացող Ալբերտ Մնացականյանը մինչև 2020 թվականը տարկետում են ստացել:

«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի նոյեմբերի 4-ի № 1130-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Ալբերտ Հրաչյայի Մնացականյանին և Ռուբեն Աշոտի Փիլումյանին (որոնք հանդես են գալիս Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքական թիմում), իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մայիսի 27-ի № 461-Ա հրամանագրով՝ Արմեն Գարիկի Համբարձումյանին (որը հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում)։ Ելնելով վերը նշվածից՝ անհրաժեշտություն է առաջացել Ալբերտ Հրաչյայի Մնացականյանին, Ռուբեն Աշոտի Փիլումյանին և Արմեն Գարիկի Համբարձումյանին տարկետում տալ մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը: Ալբերտ Հրաչյայի Մնացականյանը, Ռուբեն Աշոտի Փիլումյանը և Արմեն Գարիկի Համբարձումյանը հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»,- մեջբերում որոշումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել