Tert.am-ը գրում է.

Ինչպես է ընդունվել համահայկական ընդվզման շարժման գաղափարը ԱՄՆ-ում և Մոսկվայում, որոնք են լինելու շարժման հետագա անելիքները, սպասել Հայաստանում հեղափոխական տրամադրություններ թե ոչ, այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է շարժումը նախաձեռնած, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ:

-Տիկի՛ն Փոստանջյան համահայկական ընդվզման շարժումը, ինչպես նշել էիք, տարածելու եք  նաև Սփյուռքում: Նոր եք վերադարձել ԱՄՆ-ից, եղել եք նաև ՌԴ-ում: Ինչպե՞ս ընդունվեց այնտեղ ձեր նախաձեռնած շարժման գաղափարը, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:

-Կարող ենք ասել, որ նախաձեռնությունը ընդունվեց բավականին ջերմ և ողջունվեց մեր սփյուռքահայերի կողմից: Սփյուռքահայերն ովքեր են, այն մարդիկ, ովքեր ստիպված էին 1915 թվականից հետո լքել Հայաստանը, թե այն մարդիկ, ովքեր այս 25 տարիների ընթացքում են լքել Հայաստանը: Սփյուռքահայության երկու հատվածներն էլ ողջունեցին մեր նախաձեռնությունը և ասացին, որ անհրաժեշտ է կյանքի կոչել, և այս ուղղությամբ մենք աշխատանքները պետք է շարունակվեն մեր սփյուռքի այլ օջախներում ևս, որովհետև պետք է ներգրավենք նաև Եվրոպան, Միջին Արևելքը: Մենք ունենք նաև Ավստրալիայում բավականին մեծ ներկայացվածություն: Մենք ներառելու ենք աշխարհի բոլոր հատվածներում գտնվող մեր համայնքները: Բայց ամենակարևորը իհարկե, որպեսզի շարժումը այդ թափը հավաքի հենց բուն մեր պատմական հայրենիքում, և մեր իրավունքների պահանջի վերականագնումը տեղի ունենա հենց Հայաստանում և այդ պահանջը արձագանքը ունենա նաև սփյուռքում ու սփյուռքը մեզ թիկունք կանգնի: Մեր հիմնական նախաձեռնության նպատակը հետևյալն է, որ սփյուռքահայությունը մեզ հետ միասին պահանջեն իրավունքների վերականգնում՝ քաղաքական մանդատի վերականգնում պատմական հայրենիքում, մեր պատմական հայրենիքում ստեղծված պետականությունում, որպեսզի մենք բոլորս կարողանանք մասնակցել քաղաքական որոշումների ընդունմանը:

- Ձեր այս նոր քաղաքական պլատֆորմի առանձնահատկությունը ո՞րն եք համարում, և արդյոք զգացել եք` Հայաստանից դուրս գտնվող մարդկանց մոտ մեր ներքաղաքական ներքաղաքական կյանքին միջամտելու հետաքրքրությունը կա՞: Դուք նշել էիք նաև, որ նրանց ընտրելու և ընտրվելու իրավունք է պետք տալ:

-Հիմա Հայաստանում, ըստ էության, մեր ընտրելու և ընտրվելու իրավունքը սահմանափակված է: Եթե նայում ենք այս վերջին՝ այսպես կոչված ընտրություններին՝ապրիլի 2-ի, ապա մենք տեսնում ենք, որ մեր ընտրական իրավունքը սահմանափակված է, որովհետև այդ ռեյտինգային հասկացությունը քրեաօլիգարխիկ համակարգի գործունեություն է, որի միջոցով ձևավորվել է  այս ապօրինի խորհրդարանը և մեր ազգի լավագույն հատվածը, սերուցքը, որը պետք է կազմի քաղաքական վերնախավը, ընտրական պրոցեսներին և, ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացների մասնակցություն չի ցուցաբերել: Չի կարողացել ցուցաբերել, որովհետև եղել են հիմնականում իրավական արգելքներ, որոնք բերել են այսպիսի իրավիճակի: Դեռ հենց սկզբից մեր անկախության արգելվեց, որ սփյուռքահայությունը հնարավորություն չի ունենա մասնակցելու քաղաքական կյանքին: Երկքաղաքացիությունն արգելվեց, հետագայում, երբ այդ արգելքը հանվեց, մտցվեց մեկ այլ արգելք, որը սահմանափակում է սփյուռքահայերի մասնակցությունը այն պարագայում, երբ նրանք գտնվում են ՀՀ-ից դուրս: Հիմա մենք ունենք ՀՀ-ից դուրս շուրջ 90 տոկոս հայ ազգի ներկայացուցիչներ, որոնցից մի քանի միլիոնը ունի ՀՀ քաղաքացիություն, բայց ներկայացված չէ ՀՀ խորհրդարանում և Կառավարությունում, այսինքն` չի մասնակցում քաղաքական որոշումների կայացմանը, այստեղ է խնդիրը հիմնականում, իսկ այն մարդիկ, ովքեր գտնվում են Հայաստանում, նրանցից մեկ միլիոնը գտնվում է աղքատության մեջ, հետևաբար նրանք խոցելի են, նրանցից շատերը գտնվում են պետական ծառայության մեջ, որի միջոցով նրանք նույնպես դառնում են խոցելի, քանի որ այսօրվա այս ապօրինի, ավտորիտար համակարգը նրանց ճնշում է և նրանք չեն կարողանում իրենց կամարտահայտությունը իրականացնեն և ազատ չեն դրա մեջ:

-Դուք ասել եք, որ ընդվզման օրը կորոշի հենց հանրությունը և ինքը պետք  է ժամադրի: Չե՞ք կարծում, որ այսօր հիասթափության զգացումն ավելի խորն է  քաղաքացիների շրջանում գոնե Հայաստանում, քան պայքարելու, փողոց դուրս գալու ցանկությունը:

-Ես կարծում եմ, որ փողոցային պայքարի ցանկության մասին և ընդհանրապես պայքարի ցանկության մասին մեր ազգը բազմիցս ապացուցել է: Այնպես չէ, մենք այն ազգն ենք, որը չի ցանկանում պայքարել: Ուղղակի քաղաքական պայքարը բավականին բարդ պայքար է, և այստեղ պետք է լինեն նաև հմուտ նախաձեռնողներ, որպեսզի այդ պայքարն ունենա հաջողություն: Հիմա մեր գործառույթի մեջ է մտնում նախապատրաստել հանրությանը, որ պայքարը տանի հմուտ կերպով, որպեսզի ունենա հաջողություն և մենք պայքարը տանում ենք ոչ թե հետընտրական պրոցեսի վերաբերյալ, այլ մենք պայքարը տանում ենք գաղափարական հենքի վրա: Ասում ենք, որ ունենք սկզբունքներ և գաղափարախոսություն, ծրագիր, մեր հանրությանն առաջարկում ենք այդ ծրագիրն ու գաղափարախոսությունը, և ցույց ենք տալիս այն ճանապարհը, որով մեր հանրությունը պետք է գնա: Ինչ ենք մենք պատկերացնում. այս տնտեսական պայմաններում մենք չենք կարող շարունակել, և եթե մենք այս պայմանների մեջ նորից փնտրելու ենք լուծում, ապա լուծում չի լինելու: Մենք առաջարկում ենք այլ ծրագիր: Ծրագիրը պետք է ներառի ողջ հայության ներուժը, բայց հայության ներուժը մենք կարող ենք օգտագործել, երբ այդ հայությունը ունենում է  քաղաքական իրավունքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել