Tert.am-ը գրում է.

Օրերս «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել էր, թե հայաստանցի մինչև 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը, ըստ հարցումների, մինչև 15 տարին լրանալը ունի սեռական հարաբերության փորձ:  Այս հայտարարությունն առաջացրել էր «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորները զայրույթը , նրանից Գևորգ  Պետրոսյանն էլ հայտարարել էր, թե առողջապահության նախարարը՝ որպես պաշտոնյա, պետք է պատասխան տա, քանի որ դա հանցագործության մասին հաղորդում է:

Tert.am-ը պարզաբանում ստանալու համար դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից էլ մեզ տեղեկացրին,  որ քննադատություն հիմքում տարըմբռնում է:

Առողջապահության նախարարության պատասխանի մեջ, մասնավորապես ասված է.

«Հասկանալի է պետական իշխանության ներկայացուցիչների գործունեության նկատմամբ մշտական ուշադրությունը և հարկ եղած դեպքում քննադատությունը: Սակայն այդ քննադատությունը չպետք է հիմնված լինի տարըմբռնումների, շահարկումների, հնչեցված մտքերը կամայականորեն մեկնաբանելու և մտացածին գնահատականներ ներկայացնելու վրա: 

Դեկտեմբերի 5-ին «Ազատություն» ռադիոկայանի մեկ ժամ տևողությամբ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նախարարը վկայակոչել է հարցումների արդյունքներ։ 
«Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության» արդյունքների վերլուծությամբ` 15 տարեկան հարցված տղաների 21 տոկոսը և աղջիկների 1 տոկոսն անանուն հարցման ժամանակ նշել են, որ ունեցել են սեռական հարաբերություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել