Panorama.am-ը գրում է.

«Մտադիր չեմ բողոքարկել եկամտային հարկից վճարվող հիփոթեքային վարկի դեպքում սահմանված 55 մլն դրամի շեմը, բայց պետք է այդուհանդերձ օբյեկտիվ դատել և ողջամիտ չափորոշիչներ սահմանել»,- «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ նշելով, որ փոփոխություններով սահմանափակումներ են ներդրվում։ 

«Պատկերավոր ասած մենք միաժամանակ սահմանափակում ենք երկարությունը, լենքը համ բոյը, այնինչ երևի միայն ծավալի մասին խոսենք միայն, քանի որ կարևորը ծավալն է։ Եթե դիտարկենք որևէ  պրակտիկ դեպք, այսինքն ենթադրենք մարզերում ծրագիրը չի աշխատում, մարզից ընտանիքը տեղափոխվում է Երևան երեխայի ուսման հետ կապված, երեխաներից մեկը ծնողներից մեկի հետ համավարկառու է դառնում և 20 մլն-ի տուն են գնում: Այնուհետև հասունանում է երեխան, նոր ընտանիք ստեղծում և պետք է առանձնանա և ևս նոր վարկ վերցնի օրինակ 35 մլն-ով, բայց մենք ասում ենք չէ, այն 20 մլն-ը որ վերցրել ես, էլ մի օգտվիր այս ամենից։  Չե՞ք գտնում, որ այստեղ անողջամտություն ու հակասություն կա սահմանումների մեթոդաբանության մեջ»,-հարցրեց նա:

Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը պատասխանեց, թե պետք է տեսնել՝ պետությունն ինչպիսի պարտականություններ ունի և արդյո՞ք դուրս է եկել անձանց սահմանադրական իրավունքներից:

«Պետությունը ասում է՝ երեք տարի առանց որևէ սահմանափակման հնարավորություն եմ տվել, որ անձինք, թե  որպես վարկառու, թե  համավարկառու, անսահմանափակ գործարքներ իրականացնեն: Ի՞նչ է պատկերը. 2016-2017թթ-ի համար երկու թիվ հնչեցնեմ՝ 1,9 մլրդ 2016թ. հետ ենք վերադարձրել, որը բյուջետային ծախս է. ընդհանուր շահառուների 1,6 տոկոսը ստացել են այդ գումարների 7 տոկոսը: 2017թ-ին շահառուների 2,2 տոկոսը ստացել են 12 տոկոս: Այդ անձանց մեջ կան այնպիսի շահառուներ, կոնկրետ մեկ անձ, որը եռամսյակում պետբյուջեից հետ է ստանում 6,6 մլն»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել