«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը գնահատում եմ դրական, քանի որ սրան նախորդող փաստաթղթի չստորագրումից հետո և՛ Հայաստանից, և՛ Եվրամիությունից հուսալքված կարծիքներ էին հնչում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների անորոշ ապագայի վերաբերյալ, այդ պատճառով խոսակցություններ կային, որ գործընկերությունը տապալվում է, որ այդ ծրագիրն այլևս անիմաստ է: Այսօր ունենք ստորագրված համաձայնագիր երկու կողմի խելամտության արդյունքում, ինչը բարձր քաղաքական կամքի առկայության ապացույցն է: Դա դրական է: Եթե կա քաղաքական կամք, ապա շարունակությունը կարող է անվերջ լինել, դա անընդհատ աշխատանք է, Հայաստանը բարեփոխվելու և զարգանալու շատ տեղ ունի, և ԵՄ-ն կտա այդ հնարավորությունը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը՝ անդրադառնալով համաձայնագրի վավերացմանը: Համաձայնագիրը, նրա խոսքով, փոխարինեց առկա գործընկերության համաձայնագրին, ըստ էության, համաձայնագրերի փոփոխություն, վերանայում տեղի ունեցավ, մեծ որակական փոփոխություն չէ: «Սա ընկալվեց էյֆորիայով, քանի որ ավելի վաղ Հայաստանը հրաժարվեց ասոցացվել Եվրամիության հետ: Սակայն կրկնեմ, որ այն փաստը, որ կողմերը գտան հնարավորություն ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու՝ խոսուն է, այն հնարավորություն է տալիս շարունակել այնպես, ինչպես ապագայում այդ ժամանակահատվածը թույլ կտա: Գուցե Հայաստանը ցանկանա ասոցացվել, գուցե ցանկանա ազատ վիզային ռեժիմ, այլ համաձայնագրեր Եվրամիության հետ, եթե Եվրասիական տնտեսական միությունը դառնա շատ ավելի ֆիկտիվ կառույց, քան հիմա է: Հնարավոր է նման բան: Սա այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել այս հարաբերությունների համար լավ ապագա»,- ասել է նա»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել