«Կար ժամանակ, երբ 200 դոլարով կարելի էր նոր տարին նշել, հիմա դա հնարավոր չէ»,-ասում է «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Նա վստահեցնում է, որ այսօր սոցիալական միջին վիճակում գտնվող մարդուն նվազագույնը 250-300 դոլար է անհրաժեշտ նոր տարվա բարեկեցիկ սեղան ունենալու համար՝ այն էլ խոսքը քիչ թե շատ ֆինանսապես ապահոված ընտանիքների մասին է:
 
Արմեն Պողոսյանի վստահեցմամբ՝ հիմա Հայաստանում մարդիկ կան, որ կերազեին այդ թվաքանակի գումար ունենալու և ամանորյա ապրանքներ գնելու մասին:
 
«Այն, որ թանկացում լինելու է, մեր փորձը ցույց է տալիս, որ դա անխուսափելի է»,- ասում է «Սպառողների միության» նախագահը:
 
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ամանորյա թանկացումների հետ կապված բացառություններ չեն լինելու: Թանկանալու են առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք հենց նոր տարվա հետ էլ կապված են՝ խաղալիքներ, մի շարք պարենամթերքներ և այլն:
 
Ըստ Պողոսյանի՝ մսի կատաստրոֆիկ թանկացման հետ կապված կթանակա նաև երշիկեղենը` մասնավորապես՝ տեղական արտադրության:
 
«Մեզ մոտ գները աճում են միշտ»,- ասում է Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ կա մշտական գնաճ, որը սպառողները չեն էլ նկատում: Եվ, եթե նայենք երեք տարվա կտրվածքով, կտեսնենք, որ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների մոտ 20% աճ է նկատվում, դրանց մեջ կան թռիչքային թանկացումներ, որոնք երբեմն ունեն կրիմինալ բնույթ, երբ ապրանքատեսակը կարճ ժամանակում կրկնակի թանկացվում է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել