«ԱԺ ՀՀԿ խմբակցության ղե­կավար Վահրամ Բաղդասարյա­նը, ով խոստովանել էր, որ ինքն էլ է հեռախոսի հետ կապված խնդիր ունեցել, ինչի արդյուն­քում մոտ 1 մլն դրամի հասնող հեռախոսավարձ է եկել ԱԺ հաշ­վին, իր անձնական միջոցներից վճարել է այդ գումարը: Բայց Բաղդասարյանը ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանին հորդորել է, որ նույնը անի նաև ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով բյուջեին մոտ 3,5 մլն դրամի վնաս է հասցրել, որ­պեսզի իրենք կարողանան ասել, որ այդ գումարները բյու­ջեից չեն վճարվել, պատգամա­վորները փոխհատուցել են հասցված վնասը: Բաբլոյանն էլ ասել է, որ այդ հարցով արդեն դիմել է Նաղդալյանին, ով պա­տասխանել է, որ ինքը սնանկ է, չի կարողանում նույնիսկ իր վարկերը սպասարկել: Պարզ­վում է՝ երկիրն այնպիսի ծանր վիճակում է, որ վարկեր ունեն նաև ՀՀԿ-ականները, դեռ մի բան էլ չեն կարողանում դրանք սպասարկել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել