Life.tert.am-ը գրում է.

Երևանում կայացած «Թոփ մոդել ԱՊՀ» միջազգային մրցույթում 20–ամյա Սրբուհի Ավանեսյանն արժանացավ երրորդ տեղին` ստանալով «2-րդ Թոփ մոդել ԱՊՀ» տիտղոսը։ Tert.am Life–ի հետ զրույցում Սրբուհին ասաց, որ ի սկզբանե ակնկալում էր, որ կարող է արժանանալ այս տեղին։

Խուճուճ մազերն իր զենքը համարող մոդելին այս թագը շատ է ուրախացրել։ «Շատ ուրախ եմ այս մրցանակի ու թագի համար։ Ես ի սկզբանե մեծ ակնկալիքներով էի մասնակցում մրցույթին։ Ուզում էի սովորել պրոֆեսիոնալ քայլվածք, պահվածք, այն, ինչ կապված է նորաձևության հետ։ Ես ուրախ եմ, որ այդ ամենը գնահատվեց»,– ասաց նա։

Սրբուհին մասնագիտությամբ ռեժիսոր է, բայց այժմ զբաղվում է մոդելինգով ու նպատակ ունի իրեն ներկայացնել պրոֆեսիոնալ բեմերում։ Նա առաջին անգամ էր Հայաստանը ներկայացնում միջազգային մրցույթում, իսկ, առհասարակ, գեղեցկության մրցույթի առաջին անգամ մասնակցել է ամիսներ առաջ։ Սրբուհին ներկայանում էր «Միսս Արմենիա» մրցույթում, որտեղ, սակայն, չընդգրկվեց լավագույն տասնյակում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել