Aysor.am-ը գրում է.

Հայազգի գործարար, տնտեսագետ Ռաֆայել Իսախանյանը խաբեություն է համարում «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը և համաձայն չէ դրա, այսպես ասած, կանոնադրության կետերի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում անցկացվել է «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ի առաջին համագումարը, որի համանախագահներից մեկն ընտրվել է Ռաֆայել Իսախանյանն, ի դեպ, առանց իր գիտության:

Aysor.am-ի հետ հարցազրույցում Պյատիգորսկում բնակվող Ռաֆայել Իսախանյանը պատմել է, որ 2004 թ. Ստավրոպոլի երկրամասի լիազոր ներկայացուցչի առաջարկով այցելել էր Ադրբեջան և Հայաստան, որպեսզի քննարկի հայ և ադրբեջանցի գործարարների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը:

Նրա խոսքով` հետագայում տեղի է ունեցել արդբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը:

«Նրան հետո հերոսի կոչում տվեցին: Ինչպիսին ժողովուրդն է` այնպիսին էլ հերոսն է: Ամեն ինչ ընդհատվեց: Երբ ինձ այս անգամ զանգահարեցին, ես կարծում էի, որ զանգում են նույն առիթով (հայ ու ադրբեջանցի գործարարների հնարավոր համագործակցության)», - նշել է նա:

Ռաֆայել Իսախանյանը պատմել է, որ մասնակցել է Թբիլիսիում տեղի ունեցած միջոցառմանը «Skype»-ի միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել