Panorama.am-ը գրում է.

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական դեսպան Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվա-Վիեննա  տեսակամուրջի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցին:

«Այս տարին շատ կարևոր էր տարածշրջանում վտանգավոր սրացումից  դուրս գալու և  բանակցային գործընթացն աստիճանաբար վերականգնելու տեսանկյունից: Մենք ողջունել ենք  տարվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ  նախարարների շփումները, նրանք բավականին ինտենսիվ աշխատել են, ինչի արդյունքում ինտենսիվ կերպով դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում՝ ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի եռանախագահողների համաատեղ հայտարարությունը: Շփումներ են եղել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու արտաքին գործերի նախարարների միջև, այնպես էլ ԱԳ նախարարների»,-ասել է նա:

Լուկաշևիչը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 16-ին  Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել բանակցային գործընթացը, գնալ խնդրի կարգավորման փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել