Armsport.am-ը գրում է.

Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ ֆրանսիական ՊՍԺ-ն վերսկսել է բանակցությունները Մինո Ռայոլայի հետ՝ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերի վերաբերյալ:

Փարիզցիները դեռևս ամռանն էին ցանկանում ձեռք բերել իտալացի խաղացողին, սակայն վերջինս երակարաձգեց պայմանագրի ժամկետը «ռսոներիների» հետ: Նույնիսկ այդ դեպքում Ռայոլան հայտնել էր, որ չի վստահում միլանյան ակումբի ծրագրերին և կցանկանար իր հաճախորդին տեսնել այլ ալկումբում: 

Հաշվի առնելով թիմի ներկայիս ելույթները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ակումբը կարող է պատժվել ֆինանսական ֆեյր փլեյի օրենքները խախտելու համար, թիմի առաջատարները կարող են լքել «Միլանն» արդեն այս ձմռանը:

«Football Italia»-ն հայտնում է, Դոնարումայի պայմանագրի մեջ ներառված է նաև հրաժարագնի մասին կետ, որը երբեք պաշտոնապես չի հայտարարվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել