Tert.am-ը գրում է.

Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունից առաջ փորձագետները քննարկեցին ոստիկանության համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը, դրանք չեզոքացնելու եղանակները:

Քննարկման մասնակիցներից մեկի կողմից հնչեց կարծիք, որ ճանապարհային ոստիկանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը, երբեմն, պայմանավորված են ցածր աշխատավարձով, իսկ երբեմն՝ շահերի բախմամբ:

Մեկ այլ մասնակից էլ հարցրեց՝ ուսումնասիրո՞ւմ եք ճանապարհային խախտումների հիման վրա հարուցված դատական գործերը, դատական պրակտիկան՝ ինչո՞ւ պետք է ոստիկանության սխալի պատճառով համակարգը դատական ծախսեր իրականացնի:

«Աշտարակի ճանապարհին իմ մեքենան մեկ շաբաթ առաջ ակտավորեցին: Ոստիկանը, միանգամից ակտը և արձանագրությունը գրած, ինձ մոտեցավ: Այդ մարդիկ վարչարարությանը ծանոթ չեն, չգիտեն, որ արձանագրությունը քննարկել է պետք, հետո ակտը գրել: Ինչո՞ւ են էլ ինձ արձանագրությունը բերում, երբ ակտը արդեն գրված է»,- բարձրաձայնեց մասնակիցներից մեկը: Նա հարցրեց՝ ինչպե՞ս են ընտրվում կադրերը, նրանք անցնո՞ւմ են համապատասխան ուսուցում:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել