Tert.am-ը գրում է.

Այսօր Կառավարության նիստի ընթացքում գործադիր մարմնի հավանությանն արժանացավ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծը, համաձայն որի՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչվեց, և հաստատվեց կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին նախագիծը:

Նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացնող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ ազատ տնտեսական գոտու նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանումը:

Նրա խոսքով՝ ԱԳՏ-ի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, իսկ գործունեության ժամկետը 50 տարի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել