Life.tert.am-ը գրում է.

Արմուշի ավագ որդին` Դանին, օրերս դարձել է 9 տարեկան։ Արմուշը Tert.am Life–ին պատմել է, թե ինչպես են նշել որդու ծնունդն ու ինչպես է Դանին ամեն անգամ զարմացնում իրենց։

«Դանին ցանկացավ ընկերոջ՝ Ալեքսի (Արմինկայի որդու) հետ գնալ կինո, որից հետո իր սիրելի զվարճանքի կենտրոնում ժամանակ անցկացրեցին։ Ավելի ուշ մեր տանը հավաքույթ արեցինք։ Խնջույքին ներկա էին իմ ընտանիքի անդամները` մայրս, քույրս` իր ընտանիքի հետ, Արմինկան և քույրը` Լուսինեն, Արման Աղաջանյանը` իր ընտանիքի հետ»,– պատմեց Արմուշը։

Նախորդ տարի Դանին տխուր էր տարեդարձի օրը, քանի որ չէր կարողանում համակերպվել ԱՄՆ–ում ապրելու, ընկերներից ու հարազատներից հեռու լինելու հետ։ Արմուշից տեղեկացանք, որ այս տարի նա համակերպվել է ամերիկյան կյանքին։

«Հունի մեջ է ընկել և ուրախ է։ Լիարժեք հարմարվել է ամերիկյան կյանքին։ Արդեն տիրապետում է լեզվին, ինչի շնորհիվ ամեն ինչ թեթևացել է իր համար։ Թեև նա շարունակում է մնալ  իր կարծիքին, որ ուզում է ապրել Հայաստանում և վերջ։ Դանին մանկուց էր ինձ ու կնոջս` Լուսինեին, զարմացնում իր հայրենասիրությամբ։ Իր սերը դեպի եռագույնը, գերբը, շատ մեծ է։ Հիմա էլ շարունակում է զարմացնել  իր մտածելակերպով, նախասիրություններով ու ապրելակերպով»,– ասաց Արմուշը։

Դերասանը նկատեց, որ դժվարանում է որդու հետ շփվել` որպես երեխայի հետ։ «Շատ լուրջ մարդ է` իր պահվածքով և ապրելակերպով։ Հաճախ, ես ու Լուսոն վախենում ենք, որ այդ տարիքում այդպիսի մտածելակերպ, ընդունակություններ ու ապրելակերպ ունի։ Նա մեր ձագուկն է, որի հետ մենք միշտ հաշվի ենք նստում»,– նշեց Արմուշը, որը փորձում է ընկեր–հայր լինել որդու համար, միաժամանակ, չի մոռանում, երբեմն, խստություն ցուցաբերել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել