Wnews.am-ը գրում է.

Չինաստանի Սանյա կուրորտային քաղաքում արդեն  7-րդ անգամ  անցկացվեց  «Միսս աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթը: Մրցույթի կազմակերպիչներն ընտրում են Սանյան` որպես տուրիզմի միջազգային կենտրոն: «Միսս աշխարհ 2017» -ին մասնակցելու համար Չինաստան էին ժամանել  գեղեցկուհիներ 119  երկրից:

Մրցույթի մասնակից գեղեցկուհիները շուրջ 1 ամիս ապրում են Սանյայի  Phoenix կոչվող կղզում, իսկ մրցույթի նախօրեին նրանց են միանում հարազատներն ու ազգային մրցույթների ներկայացուցիչները:

Այդ օրը կղզում իսկական իրարանցում է տիրում, հյուրերը լուսանկարվում են գեղեցկուհիների հետ,  իսկ վերջիններս  փորձում են ամեն ինչ հասցնել:

Երեկոյան բոլորն ուղևորվում են Սանյայի համերգասրահ` վերջապես պարզելու , թե ով է «Միսս Աշխարհ 2017» -ը: Որոշումը կայացնում են ժյուրիի անդամները, ովքեր մեկ ամիս շարունակ աշխատել են աղջիկների հետ` պարուսույցներ, ոճաբաններ: Այս տարի ժյուրիի անդամներն էին նաև «Միստեր աշխարհ» 2016 մրցույթի հաղթող հնդիկ դերասան Ռոհիդ Հանդելվալը և  «Միսս Չինաստան»  2016 Վենքի Զանգը:  Նրանց որոշմամբ էլ   «Միսս աշխարհ 2017» մրցույթի  հաղթող ճանաչվեց Հնդկաստանի 20-ամյա ներկայացուցիչ Մանուշի Չհիլարը, ի դեպ նա արդեն 6-րդ հնդկուհին է, ով վաստակում է այս տիտղոսը: 67-րդ «Միսս աշխարհ»-ին  առաջին անգամ իր մանակիցն ունեցավ նաև Հայաստանը, մեր ներկայացուցիչը մրցույթի 119 մասնակիցներից ամենակրտսերն էր ` 17- ամյա Լիլի Սարգսյանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել