Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Դիանա Գրիգորյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Մեղրամիս» հեռուստասերիալում: Նրա հետ խոսել ենք ոչ միայն իր կերպարի, այլև հայկական սերիալային ինդուստրիայի թերությունների մասին:

-Դիանա, արդեն մեկ տարուց ավելի է՝ խաղում եք «Մեղրամիս» հեռուստասերիալում: Նախ՝ կխնդրեմ պատմել, թե ի՞նչ մթնոլորտ է տիրում կադրից դուրս:

-Արդեն մեկ տարի է, ինչ այս նախագծում եմ աշխատում: Աշխատանքային մթնոլորտը շատ խաղաղ է, ջերմ ու համերաշխ: Ինքս կոնֆլիկտային մարդ չեմ, երբեք խնդիրներ չեմ ունենում: Ուրախ եմ, որ այստեղ հնարավորություն ունեմ նաև շատ բան սովորելու: Հատկապես շնորհակալ եմ Արմեն Մարությանից, ով իր մասնագիտական ճիշտ խորհուրդներով ինձ շատ է օգնում:

-Ձեր հերոսուհին սյուժետային զարգացման հետ միասին նաև շրջադարձային փոփոխության ենթարկվեց: Իրականում ո՞վ է նա:

-Հերոսուհիս սկզբում ավելի բացասական էր համարվում, նա չարացած էր բոլորի նկատմամբ, բայց հետո, անցնելով փորձությունների միջով, զարգացում ունեցավ ու փոփոխության ենթարկվեց: Գիտեք, հերոսուհուս մեջ մի գիծ կա, որն ինձ շատ է դուր գալիս: Նա ոչ ընդգծված բացասական, ոչ էլ դրական կերպար է: Նա սովորական, բնական աղջիկ է, ով չի թաքցնում, եթե դիմացինին չի սիրում, և շատ լավ է վերաբերվում նրանց, ովքեր իր համար սիրելի են: Աշխատում եմ խուսափել այն կերպարներից, որոնք մի գիծ են, միատոն:

-Պատահե՞լ է, որ Ձեզ այս կերպարի հետ նույնացնեն:

-Այո, սկզբում մարդիկ հաճախ էին վատ մեկնաբանություններ թողնում՝ ելնելով հերոսուհուս բացասական տեսակից: Սա միտում է, որը մեր երկրում շատ տարածված է: Կարծում եմ՝ դա անտեղյակության արդյունքն է: Շատ վատ է, որ մարդիկ միայն բարի ու պուպուշ աղջիկների են սիրում, ու չեն գնահատում դերասանի խաղը: Տխուր է, որ մեզ մոտ դեռ այդ ընկալումն է գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել