ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ նոյեմբերի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի անցակետում գրանցված միջադեպի ընթացքում սահմանապահին դանակահարելու փաստի  առնչությամբ քրգործ է հարուցվել։

Ինչպես հայտնեցին դատախազությունից, սահմանին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Կ.Շ.-ն դանակով մի քանի անգամ հարվածել է սահմանապահի մարմնի տարբեր մասերին:

«Բագրատաշենի անցակետում վիճաբանության ժամանակ սահմանապահին դանակահարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»,- տեղեկացրին դատախազության հանրային կապերի բաժնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել