Bravo.am-ը գրում է.

Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետորսյանի 3-րդ զավակի` Ռոբի լույս աշխարհ գալու մասին պատմել ենք: Երջանիկ ծնողները բառերով դժվարանում են նկարագրել իենց հույզերը, ապրումներն ու զգացողությունները: Մերին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է` աննկարագրելի երջանկություն է, անկախ նրանից` որերորդ երեխան է, ինչ սեռի է եւ այլն: Վստահ են` այդ երջանկության մասին կարող են ժամերով խոսել, բայց անգամ մի տոկոսը չնկարագրել.«Երբեմն նույնիսկ սիրտն ու ուղեղն են արգելափակում երջանկության լիարժեք գիտակցումը, հակառակ դեպքում, կարծում եմ, մարդ կխենթանար»:

Հաղորդավարուհին չի սիրում, երբ նորածիններին նմանեցնում են որեւէ մեկին, քանի որ, ըստ նրա, փոքրիկներն այնքան տարբեր են ու այնքան առանձնահատուկ: Այդուհանդերձ, կարծում է` Ռոբը հայրիկին եւ ավագ քրոջը` Էվային որոշակի նմանություն ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել