Life.panorama.am-ը գրում է.
«Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանի հեռարձակումը կրկին ուշանում է: Նկարահանումներն արդեն ավարտված են, իսկ թե ինչի հետ է կապված ցուցադրության ուշացումը, Life.panorama.am-ը ճշտել է հեռուստաընկերության հասարակության հետ կապերի բաժնից:
 
«Իրականում մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, ծրագրային ցանցը շուտով կարգավորելուց հետո «Սահմանին»-ի երկրորդ եթերաշրջանը եթերում կլինի: Ցուցադրության հետ կապված կրկին կխուսփենք ժամկետներ նշել, սակայն այս պահին ամեն ինչ անում ենք, որպեսզի մինչեւ Ամանոր այն ներկայացնենք մեր հեռուստադիտողին»,- մեզ հետ զրույցում նշեցին «Շանթ» հեռուստաընկերության հասարակության հետ կապերի բաժնից:
 
Անդրադանալով ուշացման պատճառներին՝ հեռուստաընկերությունից ասացին,. «Տարբեր տեխնիկական խնդիրների պատճառով էր ուշանում: Սա մյուս սերիալներից եւ սիթքոմներից տարբերվում է իր նկարահանման բարդություններով, քանի որ դրանք իրականացվում են իրական մարտական պայմաններում: Այս առումով տարբեր համաձայնեցումներ ու հարմարեցումներ են արվում, որոնք շատ աշխատատար են: Ծավալային առումով սա մեզ համար ամենակարեւոր նախագծերից մեկն է»:
 
Դիտարկմանը՝ կարծիքներ կան, թե «Շանթ» հեռուստաընկերությունը պարբերաբար նոր ու ծախսատար կոմերցիոն նախագծեր է իրականացնում, եւ «Սահմանին»-ի անընդհատ հետաձգումը կապված է դրա ոչ կոմերցիոն լինելու հետ, նշեցին. «Նման խնդիր չկա, եւ հետո միշտ չէ, որ մենք մեր նախագծերում կոմերցիայով ենք առաջնորդվում` լինի դա ազգային երգ-երաժշտություն պրոպագանդելիս, թե այլ նախածեր ցուցադրելիս: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել