Tert.am-ը գրում է.

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունին նոր չի ձևավորվում: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում դեռևս 2018 թվականից մասնակից դարձնելով Թուրքիայի ղեկավարությանը՝ փորձում էր նրան պոկել Արևմուտքից և բերել եվրասիական դաշտ, և քանի որ Ռուսաստանին պետք էին Հայաստանը և նաև Ադրբեջանը, ապա նա ամեն ինչ պետք է աներ, որ Թուրքիան այս գործընթացում ոչ թե խոչընդոտողի, այլ օգնողի դերում լինի:

«Ադրբեջանը դեռևս 2008 թվականին՝ «մայնդորֆյան հանդիպումից հետո» սպասելիքներ ուներ Ռուսաստանից, որն իր կարծիքով, համարվում էր հակամարտության լուծման բանալին ունեցողը, թե նրան  հետ կվերադարձնի Ղարաբաղը: Եվ ահա այս կոնտեքստում ձևավորվեց ադրբեջանա–ռուսական պոտենցիալ գործարքի ռիսկը»,- ասաց նա՝ նշելով, որ պարզ էր, թե ինչ էր Ադրբեջանը պահանջելու Ռուսաստանից, եթե վերջինս էլ Ադրբեջանից պահանջեր միանալ  Ռուսաստանի ազդեցությունն ունեցող կազմակերպություններին:

Ստյոպա Սաֆարյանը բարեբախտություն համարեց այն, որ այդ գործարքը դժվար թե կայանա հիմա, որովհետև Ադրբեջանը չի կարող հրաժարվել իր անկախությունից, նրան դա թույլ չեն տա Թուրքիան և Եվրամիությունը, որից  նրա տնտեսությունը մեծ կախվածություն ունի:

«Ժամանակ առ ժամանակ մենք տեսնում ենք այս եռանկյան ներսում ակտիվացումներ»,- ասաց նա՝ որպես օրինակ բերելով նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները  արցախյան հիմնախնդրի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել