Panorama.am-ը գրում է.

Նախօրեին  տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը:

«Ելք» խմբակցությունը սեպտեմբեր ամսին ներկայացրել էր մի շարք փողոցների անվանակոչության նախագծերը, որոնց թվում էր նաև Իսակով պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելու նախագիծը:  «Ելք» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնում է, որ նախագծին է միացել  նաև «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը և համատեղ նախագիծը դրական եզրակացություն է ստացել Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Հանձնաժողովը կողմ է քվեարկել նաև Ձորափի փողոցի մի հատվածը Հնդկաստանի անունով անվանակոչելուն, Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանին հարող փողոցը՝ մեծանուն ռեժիսորի անունով կոչելուն: Երկու նախագիծն էլ ընդունվել են միաձայն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել